Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
«27» մարտի 2024թ․

Երրորդ անձ Նյուզ ԷՅԷՄ ՍՊԸ-ին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Շենգավիթ 2-րդ փողոց, 7/1 շենք)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռատկո» ՍՊ ընկերության ընդդեմ Սեդա Սմբատի Գրիգորյանի` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքման և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման պահանջի մասին:
Թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործով սահմանել, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են.
1) Հայցվոր «Ռատկո» ՍՊ ընկերության վերաբերյալ պատասխանող Սեդա Գրիգորյանի կողմից երկրորդ արտահայտության («Բացահայտել ենք բազմաթիվ կեղծիքներ, որ այդ այսպես կոչված բարեխիղճ կառուցապատողը իրականացրել է իր փաստաթղթային աշխատանքներում ու ձևակերպել է էս սեփականության տարածքը, նախագիծը և այլն (...): Էդ բարեխիղճ կառուցապատողը կեղծել է մակերեսի տարածքը, փոքր մակերես է գրել, որպեսզի չանի ՇՄԱԳ փորձաքննություն») մասով ներկայացվել են փաստացի տվյալներ՝ հիմնված հստակ փաստական հիմքերի վրա, այսինքն` ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն վերացական չէ,
2) Սեդա Գրիգորյանի կողմից ներկայացված վերոգրյալ փաստացի տվյալները համապատասխանում են իրականությանը,
3) Վերոգրյալ փաստացի տվյալները, որոնք ներկայացվել են հրապարակային ձևով, ներկայացվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքի առկայությամբ, տվյալ դեպքում՝ դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, և փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները,
4) Սեդա Գրիգորյանի կողմից ներկայացված վերոգրյալ փաստացի տվյալներն իրականում արատավորում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
5) Պատասխանող Սեդա Գրիգորյանն ի սկզբանե հետապնդել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` ունեցել է հայցվորի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն:
6) Սեդա Գրիգորյանի կողմից փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային ձևով:
7) Հայցվոր «Ռատկո» ՍՊ ընկերության կողմից պահանջվող փոխհատուցման գումարը համաչափ և ողջամիտ է:
Սահմանել, որ նշված փաստերից 1-3-րդ փաստերի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող Սեդա Գրիգորյանը, 6-րդ փաստն անվիճելի է, իսկ 4-րդ, 5-րդ և 7-րդ փաստերի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր «Ռատկո» ՍՊԸ-ն:
2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև 06.03.2024 թվականը:
3. Թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 06-ին, ժամը՝ 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):
Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`