Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
«27» մարտի 2024թ․
ԵԴ/44225/02/21

Երրորդ անձ Նյուզ ԷՅԷՄ ՍՊԸ-ին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Շենգավիթ 2-րդ փողոց, 7/1 շենք)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռատկո» ՍՊ ընկերության ընդդեմ Սեդա Սմբատի Գրիգորյանի` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքման և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման պահանջի մասին:
Թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործով 27.11.2023թ. ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխել: Սահմանել, որ Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին 27.11.2023թ. որոշման 1-ին մասի 1-ին կետում նշված փաստի, այն է՝ «Հայցվոր «Ռատկո» ՍՊ ընկերության վերաբերյալ պատասխանող Սեդա Գրիգորյանի կողմից երկրորդ արտահայտության («Բացահայտել ենք բազմաթիվ կեղծիքներ, որ այդ այսպես կոչված բարեխիղճ կառուցապատողը իրականացրել է իր փաստաթղթային աշխատանքներում ու ձևակերպել է էս սեփականության տարածքը, նախագիծը և այլն (...): Էդ բարեխիղճ կառուցապատողը կեղծել է մակերեսի տարածքը, փոքր մակերես է գրել, որպեսզի չանի ՇՄԱԳ փորձաքննություն») մասով ներկայացվել են փաստացի տվյալներ՝ հիմնված հստակ փաստական հիմքերի վրա, այսինքն` ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն վերացական չէ» փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր «Ռատկո» ՍՊ ընկերությունը:
2. Հայցվոր «Ռատկո» ՍՊ ընկերության կողմից նշված փաստի մասով ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև 11.04.2024 թվականը ներառյալ:
3.Թիվ ԵԴ/44225/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 12.04.2024թ., ժամը՝ 12:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`