Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/30022/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցում

11.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Սաթենիկ Մանուկյան
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 7 փ․ 37 տուն
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/30022/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վարդուհի Վարազդատի Մանուկյանի ընդդեմ Վարազդատ Գագիկի Մանուկյանի, Անահիտ Գագիկի Մանուկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սաթենիկ Մանուկյանի, Արևհատ Մանուկյանի, Լուսյա Համբարձումյանի, Գոհար Մանուկյանի, Վիկտորիա Մանուկյանի՝ տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին ։
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Հայցադիմումը վարույթ է ընդունվել է 20․03․2024 թ-ին, 17․04․2024 թ-ին ժամը 14։30-ին նշանակվել է նախնական դատական նիստ։ Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (ք. Երևան, Հ․ Նեսիսիյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն՝
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
6. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա դատարանը գործին մասնակցող անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:
7. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ նրան տեղեկացնում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

ԳՈՐԾԱՎԱՐ՝ Լ․ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ․ Նեսիսիյան 10

Հեռ..` +374 10 24-08-31, ներքին (237)

Էլ. փոստ`