Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/0002/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0002/02/17

<<ՄԼԼ Ինդասթրիզ>> ՍՊԸ-ի
ք.Երևան, Բաբայան փող., 10/1

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի հուլիսի 29-ին, ժամը 11։40-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<Կամար Բիզնես Սենթր>> ՓԲԸ-ի (նախկին անվանումը՝ <<Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի>> ՓԲԸ) ընդդեմ <<ՄԼԼ Ինդասթրիզ>> ՍՊԸ-ի՝ պայմանագրով սահմանված նախավճարի գումարի կրկնապատիկի մի մասի` 1.343.978.184 ՀՀ դրամի, պայմանագրով հաշվեգրված տույժի` 436.841.816 ՀՀ դրամի բռնագանձման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ <<ՄԼԼ Ինդասթրիզ>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Կամար Բիզնես Սենթր>> ՓԲԸ-ի՝ 1.615.783.507 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 374 /010/51/18/13-405-406

Էլ. փոստ`