Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/19662/02/20 քաղաքացիական գործով որոշում և դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`ԵԴ/19662/02/20
Պատասխանող՝ Դիեքս փորձագիտական կենտրոն ՍՊԸ
/ՀՀ ք. Երևան, Նոր Նորք, Բաղյան 1 նրբ., 5շ.,բն. 52 /
/ՀՀ ք. Երևան, Գրիբոյեդովի 60 /

Պատասխանող՝ Դիեքս փորձագիտական կենտրոն ՍՊԸ
տնօրեն՝ Արտաշես Աշոտի Սուչյանին
/ՀՀ ք. Երևան, Կենտրոն, Կոնդի փող., տուն 44 /

Կրկին անգամ Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ/19662/02/20 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 01.08.2023թ. կայացված որոշումը դատաքննություն նշանակելու մասին:

Առդիր` « 1 » թերթից:

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գործը դատաքննության նշանակելու մասին

01 օգոստոսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ.Վարդանյանս, քննության առնելով ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ «Դիեքս փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերություն, Կարինե Հայկարամի Հովակիմյան՝ եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԴ/19662/02/20 քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/19662/02/20 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ «Դիեքս փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերություն, Կարինե Հայկարամի Հովակիմյան՝ եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին հրավիրվել են նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար՝ գտնում եմ, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200 և 174 հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/19662/02/20 քաղաքացիական գործը նշանակել դատաքննություն 2024թ. ապրիլի 16-ին, ժամը 12:20-ին, քաղաք Երևան, Հալաբյան փող. 41ա հասցեում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`