Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0871/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0871/02/22
« 12 » 04 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
 Գոհար Գևորգի Արոյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, Հր. Քոչարի փողոց, 16-րդ տուն /
վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝
 Գևորգ Խաչատուրի Արոյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, 27-րդ փողոց, 25/
 Գեղեցկուհի Թորոսի Արոյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, 27-րդ փողոց, 25/
 Հովհաննես Գևորգի Արոյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, 27-րդ փողոց, 21/
 Հովսեփ Գևորգի Արոյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, 27-րդ փողոց, 25/
 Խաչատուր Գևորգի Արոյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, 27-րդ փողոց, 25/

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Ռ. Գիլոյանի

11 ապրիլի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Գոհար Գևորգի Արոյանի (այսուհետ` նաև Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (Պատասխանողի կողմում) Գևորգ Խաչատուրի Արոյանի, Գեղեցկուհի Թորոսի Արոյանի, Հովհաննես Գևորգի Արոյանի, Հովսեփ Գևորգի Արոյանի, Խաչատուր Գևորգի Արոյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն համայնք, 27-րդ փողոց, 25-րդ բնակելի տուն /կադաստրային ծածկագիր՝ 03-058-028-006, վկայականի համար՝ թիվ 793242/ անշարժ գույքից Պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0871/02/22 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
18․08․2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերոնշյալ պահանջով:
Դատարանի 25.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 16.11.2022 թվականի որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել:
10.02.2023 թվականի դատական նիստին ներկայացել է պատասխանող Գոհար Արոյանը:
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 10․02․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 17․04․2023 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
17․04․2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
04․10․2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-7631/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/246-1 եզրակացությունը:
04․10․2023 թվականի Դատարանի կայացրած որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 17.04.2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 11․04.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ գործը կարող է համարվել նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Գոհար Գևորգի Արոյանի, Գևորգ Խաչատուրի Արոյանի, Գեղեցկուհի Թորոսի Արոյանի, Հովհաննես Գևորգի Արոյանի, Հովսեփ Գևորգի Արոյանի, Խաչատուր Գևորգի Արոյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն համայնք, 27-րդ փողոց, 25-րդ բնակելի տուն /կադաստրային ծածկագիր՝ 03-058-028-006, վկայականի համար՝ թիվ 793242/ անշարժ գույքից Պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0871/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի մայսի 10-ին՝ ժամը «10:00»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`