Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0985/05/23 վարչական գործ

12.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«13» մարտի 2024թ.
թիվ ՎԴ/0985/05/23 վարչական գործով
երրորդ անձ «Արդշինբանկ» ԲԲ ընկերության լուծարային
կառավարիչ Լուսինե Յարմալոյանին
/ք. Երևան, Գ. Լուսավորիչ 13/


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Մերուժան Միհրանի Գրիգորյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ «Արդշինբանկ» ԲԲ ընկերության լուծարային կառավարիչ Լուսինե Յարմալոյան՝ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 7 բնակելի տունը արգելանքից հանելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքին պարտավորեցնելու պահանջի մասին
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2024թ. հուլիսի 02-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Կից Ձեզ է ուղարկվում «Երրորդ անձ ներգրավելու մասին» ՀՀ վարչական դատարանի 07.02.2024թ. որոշումը:


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
¬¬¬¬

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`