Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/37876/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԴ/37876/02/22
«16» փետրվարի 2024 թվական
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ «Մաստերգրուպ» ՍՊ ընկերությանը
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2 թաղամաս, 18/2, բնակարան 38

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/37876/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Մաստերգրուպ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի՝ 17.06.2022 թվականին կայացրած թիվ ՍՑ-ԼՕ-2022/257 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.05.2024 թվականին, ժամը 12:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի <<Աջափնյակ-2>> նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին պատշաճ լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`