Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/27595/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցազգիր

15.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/27595/02/20
Քաղաքացիական գործով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատըասխանող՝ Աննա Ստեփանի Ավանյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թումանյան փող., 5 շենք, բն. 42

Դատավոր Ա. Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/27595/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Էդուարդ Գրիգորի Թախունցի անանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի ընդդեմ Աննա Ստեփանի Ավանյանի՝ բաժնեմասի առանձնացման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 05.06.2024թ., ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`