ԿԴ/7232/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ
15.04.2024
ԿԴ/7232/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ
Իրինա Սերյոժայի Ամարյանին
/ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Չարենցի փ., 6/13 /
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Պավլիկ Մկրտչի Սևոյանի ընդդեմ Ժենիկ Ղաչաղի Կոկլյանի, Սերյոժա Ֆրիկի Ամարյանի, Իրինա Սերյոժայի Ամարյանի, Զաիրա Սերյոժայի Ամարյանի, Ինգա Սերյոժայի Ամարյանի՝ առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. հուլիսի 08-ին, ժամը` 12:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան
Հասցե` Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փ. 29
Հեռ..` 0224-2-16-12
Էլ. փոստ`