թիվ ՇԴ3/0579/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.04.2024
Պատասխանողներ՝ Մխիթար Մուրադի Ասատրյանին
Գուրգեն Մուրադի Ասատրյանին
Բավական Սարիբեկի Ասատրյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ․Լեռնակերտ, 10-րդ փող․, 1-ին նրբ․ տուն 1)
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ3/0579/02/20 քաղաքացիական գործով 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11։50-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 13-ին ժամը 16։45-ին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագրով/:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ
Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան
Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40
Հեռ..` 0244/5-53-04
Էլ. փոստ`