Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0013/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Շուշանիկ Նորիկի Գրիգորյանին

15.04.2024

Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Երրորդ անձ Շուշանիկ Նորիկի Գրիգորյանին (hասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պ. 286)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0013/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Տիգրան Հակոբի Կարագյուլյանի, երրորդ անձ՝ Շուշանիկ Նորիկի Գրիգորյան՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Տիգրան Կարագյուլյանի միջև 2008 թվականի օգոստոսի 21-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Շուշանիկ Գրիգորյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և գրանցամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք՝ որպես երրորդ անձ, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 27-ին, ժամը 16:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատավորի օգնական Լ․Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`