Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

որ թիվ ԵԴ/7740/02/22 քաղաքացիական գործով Երրորդ անձ՝ «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ին Հասցե` ք.Երևան, Կենտրոն,Ալիխանյան փ., 10 տուն

15.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3 մաս

որ թիվ ԵԴ/7740/02/22 քաղաքացիական գործով
Երրորդ անձ՝ «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ին
Հասցե` ք.Երևան, Կենտրոն,Ալիխանյան փ., 10 տուն 3

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/7740/02/22 քաղաքացիական գործը:
Սույնով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/7740/02/22 քաղաքացիական գործով 2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 10։45-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայանալու դատավոր Մարինա Տաշչյանի տարեկան պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/7740/02/22 քաղաքացիական գործով Դուք, որպես երրորդ անձ , հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2024թ. մայիսի 3-ին ժամը 10։45-ին նշանակված նախնական դատական նիստին ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին չներկալայանալը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքների, օրինակ, հայցն առանց քննության թողնելուն:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական Ն. Գևորգյան

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`