Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0001/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2024

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0001/02/20
« 15 » 04 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
Մարտին Թեոֆիլի Գրիգորյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին, Սայաթ Նովա 46

ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ
ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը

նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Ռ. Գիլոյանի
մասնակցությամբ
Հայցվորի ներկայացուցիչ՝ Ա Դաբաղյանի

02 ապրիլի 2024թ. ք. Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ Թեոֆիլ Մարտինի Գրիգորյանի ընդդեմ Մարտին Թեոֆիլի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ թիվ ԱՐԱԴ2/0001/02/20 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

08.01.2020 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 23.03.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 03.04.2020 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 27.08.2020 թվականի որոշմամբ ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում է կայացրել:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 06.10.2020 թվականին որոշում է կայացրել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նշված քաղաքացիական գործը 30.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Զ.Մկրտչյանին և 31.05.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 02.06.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական ընդունվել է վարույթ, կասեցված վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնակնա դատական նիստ:
15․05․2023 թվականին դատարան մուտքագրված միջնորդությամբ հայտնել է, որ թեև դատարանի /դատավոր Լ․Հովհաննիսյան/ 06․10․2020 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարական և դատաապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, սակայն փորձաքննությունը առանց որևէ պատճառաբանության մնացել է անկատար, ուստի խնդրել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերությանը:
Դատարանի 08․06․2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարական և դատաապրանքագիտական փորձաքննություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը (...):
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իր հերթին իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել գույքի վրա իրենց կատարած անհրաժեշտ ծախսերը` գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջը հասնելու պահից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի իրեն թողնել իր կատարած բարելավումները, եթե դրանք կարող են առանձնացվել առանց գույքին վնաս պատճառելու: Եթե բարելավումներն առանձնացնելն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջել հատուցելու գույքը բարելավելու համար իր կատարած ծախսերը, սակայն գույքի ավելացված արժեքից ոչ ավելի չափով:
Վերոնշյալ իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով: Միաժամանակ Դատարանը որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և քննարկել է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը: Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման կարիք չունեցող փաստեր առկա չեն, իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
1) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը սեփականության իրավունքով Պատասխանողին պատկանելու փաստը,
2) Հայցվորի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը ինչպես բարեխղճորեն, այնպես էլ անբարեխղճորեն տիրապետելու փաստը,
3) Հայցվորի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը տիրապետելիս գույքի վրա իր կողմից անհրաժեշտ ծախսեր կատարած լինելու փաստը և դրանց արժեքը,
4) Հայցվորի կողմից (Բարեխիղճ տիրապետող լինելու պարագայում) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը տիրապետելիս գույքի վրա իր կողմից կատարված բարելավումներն առանց գույքին վնաս պատճառելու առանձնացնելու անհնարինության փաստը։
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև հաջորդ նախնական դատական նիստը՝ 30․05․2024 թվականը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ.
1.1. Հայցվորի վրա դնել ստորև թվարկված փաստերի ապացուցման պարտականությունը՝
1.1.1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը սեփականության իրավունքով Պատասխանողին պատկանելու փաստը,
1.1.2. Հայցվորի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը ինչպես բարեխղճորեն, այնպես էլ անբարեխղճորեն տիրապետելու փաստը,
1.1.3. Հայցվորի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը տիրապետելիս գույքի վրա իր կողմից անհրաժեշտ ծախսեր կատարած լինելու փաստը և դրանց արժեքը,
1.1.4. Հայցվորի կողմից (Բարեխիղճ տիրապետող լինելու պարագայում) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սայաթ-Նովա 46-րդ հասցեի տունը տիրապետելիս գույքի վրա իր կողմից կատարված բարելավումներն առանց գույքին վնաս պատճառելու առանձնացնելու անհնարինության փաստը։
2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ կամ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը՝ 30․05․2024 թվականը։
3. Թիվ ԱՐԱԴ2/0001/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 30-ին` ժամը «11:00»-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65, նիստերի դահլիճ թիվ 5):


Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`