Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/12688/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Հայցվոր՝ «Ձեթ-Օճառ» կոմբինատ ԲԲ ընկերությանը
(հասցե՝ ՀՀ ք.Երևան, Շահամիրյանների 7)


Տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/12688/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի ապրիլի 08-ին, ժամը 10։40-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 07-ին, ժամը 15։25-ին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրն ապահովել Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով և համապատասխան լիազորագրով։
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ



Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`