Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2394/05/20 գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.04.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

16.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Գևորգ Վարդանյանին
(ք. Երևան, Եղ. Թադևոսյան 12/2շ., 36բն.)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/2394/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«03» ապրիլի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Գևորգ Վարդանյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ 27.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 23 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Արթուր Ծատուրյան) 03.12.2021 թվականի վճռով Գևորգ Վարդանյանի հայցն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ 27.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 23 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, բավարարվել է:
Նշված վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյան, դատավոր Արման Թովմասյան, դատավոր Արթուր Պողոսյան) 11.03.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանի նախագահի 06.06.2023 թվականի թիվ 13-Ա հրամանով Վերաքննիչ դատարանի դատավոր Արման Թովմասյանի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր նշանակվելու հետևանքով Վերաքննիչ դատարանում ձևավորված դատական կազմերում դատավորի թափուր տեղ առաջանալու պայմաններում այդ դատական կազմերը համալրվել են՝ դրանցում ընդգրկելով Վերաքննիչ դատարանում նոր նշանակված դատավոր Հայկ Խաչատրյանին:
Բարձրագույն դատական խորհրդի 05.02.2024 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-20 որոշմամբ մահվան հանգամանքի հիմքով Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի լիազորությունները 29.01.2024 թվականից համարվել են դադարած:
ՀՀ նախագահի 16.02.2024 թվականի թիվ ՆՀ-53-Ա հրամանագրով Գևորգ Սոսյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր:
Վերաքննիչ դատարանի նախագահի 19.02.2024 թվականի թիվ 06-Ա հրամանով Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի լիազորությունները՝ մահվան հանգամանքի հիմքով դադարելու հետևանքով, Վերաքննիչ դատարանում ձևավորված դատական կազմերում դատավորի թափուր տեղ առաջանալու պայմաններում այդ դատական կազմերը համալրվել են՝ դրանցում ընդգրկելով Վերաքննիչ դատարանում նոր նշանակված դատավոր Գևորգ Սոսյանին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործը ենթակա է վարույթ ընդունման և այն պետք է նշանակել դատաքննության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Գևորգ Վարդանյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ 27.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 23 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 13.06.2024 թվականի ժամը 10:20-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`