Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/43736/02/23 քաղաքացիական գործով Հարություն Օզերոսի Հովսեփյանի, Ալիսա Օզերոսի Ավետիսյանի, Հրանտ Օզերոսի Հովսեփյանի, Գայանե Օզերոսի Հովսեփյանի, Վարազդատ Օզերոսի Հովսեփյանի, Լարիսա Օզերոսի Իրիցյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Հարություն Օզերոսի Հովսեփյանի, Ալիսա Օզերոսի Ավետիսյանի, Հրանտ Օզերոսի Հովսեփյանի, Գայանե Օզերոսի Հովսեփյանի, Վարազդատ Օզերոսի Հովսեփյանի, Լարիսա Օզերոսի Իրիցյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքից Հարություն Օզերոսի Հովսեփյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության կամ մյուս պատասխանողների կողմից բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և Հարություն Օզերոսի Հովսեփյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ2/42736/02/23 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 23.05.2024 թվականին, ժամը` 13:55-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`