Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/5904/02/23 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

16.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ2/5904/02/23 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ <<Նավթամթերք>> ԲԲԸ-ին Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Վ. Վաղարշյան փ. 13ա
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/5904/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի ընդդեմ <<Նավթամթերք>> ԲԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 05.04.2024թ. կայացված <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշումը։
Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թվ. ընդունված օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Առդիր՝

1. <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշում- 1 թերթից:

Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:

Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`