Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/17026/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործ
ԵԴ2/17026/02/23

Պատասխանող՝ Ավետիս Վռամի Համբարձումյանին
Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան, Ույծ 1 փողոց, 19

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ2/17026/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո Հասարակական կազմակերպությունը ընդդեմ Ավետիս Վռամի Համբարձումյանի, Գևորգ Ալեքսանդրի Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 17-ին ժամը 10:45-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 10), 8-րդ նիստերի դահլիճում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`