Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/3990/05/22 գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

17.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Ալեքսանդր Սահակյանին
(ք. Երևան, 16 թաղ., 42շ., 21բն.)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/3990/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«29» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Ալեքսանդր Սահակյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի, երրորդ անձ՝ Կարինե Հակոբյան՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ Լ. Գաբրիելյանի կողմից 23.04.2022 թվականին կայացված «Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ» որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ռուզաննա Ազրոյան) 22.02.2023 թվականի վճռով Ալեքսանդր Սահակյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի, երրորդ անձ՝ Կարինե Հակոբյան՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ Լ. Գաբրիելյանի կողմից 23.04.2022 թվականին կայացված «Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ» որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է:
Նշված վճռի դեմ Կարինե Հակոբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյան, դատավոր Կարեն Գևորգյան, դատավոր Արթուր Առաքելյան) 07.04.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Բարձրագույն դատական խորհրդի 05.02.2024 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-20 որոշմամբ մահվան հանգամանքի հիմքով Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի լիազորությունները 29.01.2024 թվականից համարվել են դադարած:
ՀՀ նախագահի 16.02.2024 թվականի թիվ ՆՀ-53-Ա հրամանագրով Գևորգ Սոսյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր:
Վերաքննիչ դատարանի նախագահի 19.02.2024 թվականի թիվ 06-Ա հրամանով Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի լիազորությունները՝ մահվան հանգամանքի հիմքով դադարելու հետևանքով, Վերաքննիչ դատարանում ձևավորված դատական կազմերում դատավորի թափուր տեղ առաջանալու պայմաններում այդ դատական կազմերը համալրվել են՝ դրանցում ընդգրկելով Վերաքննիչ դատարանում նոր նշանակված դատավոր Գևորգ Սոսյանին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործը ենթակա է վարույթ ընդունման և այն պետք է նշանակել դատաքննության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Ալեքսանդր Սահակյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի, երրորդ անձ՝ Կարինե Հակոբյան՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ Լ. Գաբրիելյանի կողմից 23.04.2022 թվականին կայացված «Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ» որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 10.09.2024 թվականի ժամը 12:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`