Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԴ/5620/02/21 քաղաքացիական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

18.04.2024

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ՝ Հասմիկ Մամիկոնի Պետրոսյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ.Եղեգնուտ)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/5620/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկ Գերասիմի Ադամյանի ընդդեմ Գևորգ Մամիկոնի Պետրոսյանի, երրորդ անձինք Մամիկոն Սուրիկի Պետրոսյան, Հերիքնազ Հարութիկի Պետրոսյան, Հասմիկ Մամիկոնի Պետրոսյան և Հերիքնազ Հարութիկի Սարգսյան՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը բաժանելու և դրանցից բաժիններ բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ամբողջ անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2024 թվականի մայիսի 02-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ` անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` /0231/ 4-89-70

Էլ. փոստ`