Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0168/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Իրինա Վալտերի Բաբոյանին

Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0168/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի, Իրինա Վալտերի Բաբոյանի և մյուսների՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Դատարանը թիվ ՀԿԴ/0168/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի ապրիլի 18-ին կայացրել է «Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու մասին» և «Նոր պատասխանող ներգրավելու մասին» որոշումներ (այսուհետ՝ Որոշում)։
Նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատական նիստին մասնակցելու՝ որպես պատասխանող։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որշումները դեպոնացված են Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։

 

 

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`