Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/7913/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

19.04.2024

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07 216
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/7913/05/23 «05» մարտի 2024թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ՝ Լևոն Շահինյանին
(Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղ., 36 շենք, 4 բն.)

Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Հովիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ Մասիս համայնքի ավագանու, երրորդ անձինք՝ Վարդիթեր Աբրահամյան, Լևոն Շահինյան՝ Մասիս քաղաքային հանայնքի ավագանու 10.10.2007 թվականի հ.12 որոշումը մասնակի՝ Արարատի մարզ, ք. Մասիս 3-րդ թաղամաս 14/18 հասցեի 0.0924 հա մակերեսով հողամասի կադաստրային ծածկագիր 03-003-0447-0004 մասով անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանու 30.11.2007 թվականի հողամասի աճուրդ ու Հողամասն աճուրդով վաճառելու մասին թիվ 6 արձանագրությունը, Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի և Վարդիթեր Աբրահամյանի միջև 11.12.2007 թվականի Անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը գրանցված նոտարական սեղանամատյանում թիվ 3698 համարով, 11.12.2007 թվականին Անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագրի հիմքով՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանման կողմից Վարդիթեր Աբրահամյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը թիվ 2425127 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, Վարդիթեր Աբրահամյանի և Լևոն Շահինյանի 30.06.2016 թվականի Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն և նույն պայմանագրի հիմքով Լևոն Շահինյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 15.05.2024 թվականին, ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`