Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«19» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1776/02/24

19.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՍԵՐՈԲԻ Ա/Ձ
/ք․ Երևան, ՇԵՆԳԱՎԻԹ, ԱՐՑԱԽԻ Փ. 4 ՆՐԲ., շենք 10/1, 113/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 22.03.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել՝ Թրեժը Ստյուդիոու Ինք․-ի, Մունբագ էնթըրթեյնմընթ լիմիթիդ ընկերության հայցադիմումը ընդդեմ Լուսինե Ղազարյան Սերոբի Ա/Ձ-ի՝ Լուսինե Ղազարյան Սերոբի Ա/Ձ-ին, արգելելով ստեղծագործության վերարտադրումը, տարածումը, բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը, բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը, թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հրապարակային ցուցադրումը, հեռարձակումը, հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը, հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով, մտավոր սեփականության իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`