Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/6820/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

20.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Լևիկ Արտաշի Ղազանչյանին
ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փողոց, 2/3 շենք, բնակարան 35

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/6820/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ2/6820/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանի, Արուսյակ Հմայակի Ղազանչյանի ներկայացուցիչ Մարիամ Գրիգորյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանի, Արուսյակ Հմայակի Ղազանչյանի ընդդեմ Լևիկ Արտաշի Ղազանչյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվոր Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանի և Արուսյակ Հմայակի Ղազանչյանի ներկայացուցիչ Մարիամ Գրիգորյանը 2023թ. մայիսի 26-ին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լևիկ Արտաշի Ղազանչյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 2/3 շենք, թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) 12.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորներ Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանը և Արուսյակ Հմայակի Ղազանչյաը 23․06․2023 թվականին կրկին են հայցադիմումը ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որը մակագրվել է դատավոր Ռ. Բունիաթյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.07.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.10.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորները դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Շուշանիկ Արտաշեսի Ղազանջյանի, Արուսյակ Հմայակի Ղազանչյանի սեփականության իրավունքը ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 2/3 շենք, բնակարան 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/6820/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հուլիսի 12-ին` ժամը «16:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/6820/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Վեճի առարկա հանդիսացող ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 2/3 շենք, բնակարան 35 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Լևիկ Արտաշի Ղազանչյանին:
բ) Վեճի առարկա հանդիսացող ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 2/3 շենք, բնակարան 35 հասցեում գտնվող անշարժ գույքը հայցվորները տիրապետել են բարեխիղճ, բացահայտ, գույքը տիրապետել են որպես սեփականը, տիրապետումը տասը տարի և անընդմեջ է: Նշված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:
գ) Լևիկ Արտաշի Ղազանչյանը հրաժարվել են իր սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 12.07.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`