Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/2110/02/23

20.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.` (010)-20-97-01 court.am
Գործ ԵԴ/2110/02/23
<<12>> մարտի 2024թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Հայցվորի ներկայացուցիչ՝ Նաիրա Բալաբեկյանին
/ք. Երևան, Մանուկյան փող., 18 տ./

Պատասխանող՝ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Ավետ Ավետիսյան 116/1/

Պատասխանող՝ <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերությանը
/ ք.Երևան, Հյուսիսային պող. 1/

Պատասխանող՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>>
հասարակական կազմակերպությանը
/ ք.Երևան, Հանրապետության 22, տարածք 2/

Պատասխանող՝ <<Ավտո էքսպերտ փորձագիտական>> ՍՊ ընկերությանը
/ ք.Երևան, Շահամիր Շահամիրյան փող., 1 շ., 123-124 բն./

Երրորդ անձ՝ <<Անկախ փորձագիտական ինստիտուտ>> ՍՊ ընկերությանը
/ ք.Երևան, Շրջանային փող., 2/2 շ., 411 գրասենյակ/

Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/2110/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Արմեն Սահակյանի ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության, <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերության, <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության, <<Ավտո էքսպերտ փորձագիտական>> ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ <<Անկախ փորձագիտական ինստիտուտ>> ՍՊ ընկերության՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանարելու և որպես հետևանք՝ դրա հիման վրա որոշում-ծանուցումներն անվավեր ճանաչելու, ինչպես նաև պատահարի առաջացման պատճառների առաջնային փորձաքննության եզրակացությունն իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ դրա հիման վրա որոշում-ծանուցումներին օրինական ուժ տալու և դրանց հիման վրա Անուշ Սարգսյանին ապահովագրական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատական նիստը հրավիրվել է 17.06.2024թ., ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ․ ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ

Հեռ..` (010)-20-97-01

Էլ. փոստ`