Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/8048/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

20.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Ռուզաննա Տարիելի Գևորգյանին
ՀՀ, ք․ Երևան, Գայի պողոտա, 39 շենք, բնակարան 8

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ «Մոդեռն Հաուս» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 6 փողոց, տուն 27

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/8048/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/8048/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.03.2024թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Տանյա Երվանդի Չլոյանի ընդդեմ Ռուզաննա Տարիելի Գևորգյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Մոդեռն Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Տանյա Երվանդի Չլոյանը 01.03.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ռուզաննա Տարիելի Գևորգյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Մոդեռն Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 04.03.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13․03․2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Տանյա Երվանդի Չլոյանը 29․05․2023 թվականին կրկին է հայցադիմումը ներկայացել դատարան։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.06.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 123.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Ռուզաննա Տարիելի Գևորգյանին պատկանող գույքի վրա։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշմամբ 2024 թվականի մարտի 22-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներրկայացված հայցադիմումով դատարանին խնդրել է Ռուզաննա Տարիելի Գևորգյանից հօգուտ Տանյա Երվանդի Չլոյանի բռնագանձել 123.000 ՀՀ դրամ՝ որպես 07.09.2023 թվականին Ռուզաննա Տարիելի Գևորգյանի և Տանյա Երվանդի Չլոյանի միջև կնքված «նախավճարի պայմանագիր» վերտառությամբ առչինչ գործարքով ստացված գումար, 4.848 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումար, տույժերի հաշվարկը սկսել 02.10.2025 թվականից մինչև գումարի փաստացի բռնագանձման օրը, ինչպես նաև խնդրել է բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձագրության գումար և 32.460 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/8048/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 24-ին` ժամը «10:20»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/8048/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հեևյալ փաստերը.
3.1.1. 07.09.2023 թվականին կնքված «Նախավճարի պայմանագիր» վերտառությամբ գործարքն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կնքված լինելու փաստը,
3.1.2. Որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք՝ Ռուզաննա Տարիելի Գևորգյանից 123.000 ՀՀ դրամի բռնագանձման հիմքերի առկայության փաստը,
3.1.3. 123.000 ՀՀ դրամը պատասխանողի մոտ ապօրինի պահվելու և կետանցը 02.10.2022 թվականից սկսելու փաստերը,
3.1.4. Փաստաբանական ծառայություններ մատուցելու համար իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրի կնքված լինելու և պահանջվող գումարի չափի ողջամիտ լինելու փաստերը:
3.2. Պատասխանողն առարկություններ ունենալու դեպքում պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 24.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`