Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

22» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1867/02/24

22.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼԻԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
/ ք.Երևան, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Փ, շենք 25/1, 3/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 08.04.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արմեն Արմայիսի Վարդանյանի, Լիանա Մայիսի Վարդանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա. Բաբաջանյան փողոց 25/1 շենք, բն․ 3, ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա. Բաբաջանյան փողոց 23/1 շենք, 6 ավտոտնակ, և ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա. Բաբաջանյան փողոց 25/1 շենք, թիվ 2 ավտոտնակ հասցեներում գտնվող անշարժ գույքերից պատասխանող Արմեն Արմայիսի Վարդանյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, Արմեն Արմայիսի Վարդանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության կամ գույքի համասեփականատիրոջ կողմից բաժինը բնեղենով առանձնացնելու վերաբերյալ առարկության և վերջինիս կողմից Արմեն Արմայիսի Վարդանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պատասխանող Արմեն Արմայիսի Վարդանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`