Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/5560/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Անհատ ձեռնարկատեր Վահան Ստեփանյանին
(ք. Երևան, Ազատության 24/15, 309 տարածք)
(ք. Երևան, Դավթաշեն 1 թղմ., շ. 37, 21)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/5560/05/22 վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Վահան Խաչիկի Ստեփանյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.04.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 25.10.2024 թվականին, ժամը 11:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410-29-31-13

Էլ. փոստ`