Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ1/0808/02/23

25.04.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասությանն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am

Գործ ՇԴ1/0808/02/23
«25» ապրիլի 2024 թվական
ՇԴ25 Ե-

Երրորդ անձ Լևոն Արամայիսի Սահակյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան, Մայիսյան, փողոց 5, տուն 18)


Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Լևոնի Սահակյանի, երրորդ անձինք՝ Լևոն Արամայիսի Սահակյանի, Անահիտ Սամվելի Սահակյանի և Արամայիս Լևոնի Սահակյանի՝ բաժնային սեփականությունը հավասար բաժիններով սահմանելու, պատասխանողի բաժնեմասը առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Սույն գործով հրավիրված դատական նիստը կայանալու է 08.05.2024 թվականին, ժամը 16:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Պարզաբանվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`