Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«25» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0932/02/10

26.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


ՀԱՅՑՎՈՐ ՄԱՐԻԱՄ ՇԱՂՈՅԱՆԻՆ
/ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ, Ա.Մնացականյան փող., 20/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ստեփան Սարգսյանի և մյուսների ընդդեմ Ռոբերտ Այվազյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնություն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արմեն Հարությունյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, գույքի համասեփականատեր ճանաչելու, փաստացի օգտագործվող հողատարածքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով կայացվել է «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում և նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, հրավիրվում եք Դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության հայցվոր կողմ:
Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`