Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am Գործ ՇԴ/6299/02/23 «31» օգոստոսի 2023 թվական ՇԴ25 Ե- ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Սասունիկ Սերգոի Սարգսյանին (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Տիմիրյազևի փողոց, տուն 24) Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սասունիկ Սերգոի Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ «13» թերթից: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածով՝ Ձեզ պարզաբանվում է, որ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին (…) մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:»: Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

27.09.2023

Գործ ՇԴ/6219/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

27.09.2023

Գործ ՇԴ/6216/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

27.09.2023

Գործ ՇԴ/6252/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

27.09.2023

Թիվ ՇԴ/7331/02/22 քաղաքացական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

27.09.2023