Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am Գործ ՇԴ1/2241/02/23 «01» սեպտեմբերի 2023 թվական ՇԴ25 Ե- ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Հովիկ Մամիկոնի Հովիկյանին (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան, Ա. Գրիգորյան փողոց, անցում 2, փակուղի 1, տուն 4) Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հովիկ Մամիկոնի Հովիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ «13» թերթից: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածով՝ Ձեզ պարզաբանվում է, որ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին (…) մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:»: Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Թիվ ԼԴ/8187/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Գործ ՇԴ1/2258/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Գործ ՇԴ1/2287/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Թիվ ԵԴ2/6818/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Գործ ՇԴ1/2290/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Թիվ ԼԴ/8129/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Գործ ՇԴ1/2257/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Թիվ ԵԴ2/7201/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023

Գործ ՇԴ1/2256/02/23

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

03.10.2023