Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ

09.06.2023

Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2023թ. հունիսի 15-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1.Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
3.Հարկային արտոնություն տալու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում Արագածոտնի այգիներ և գինեգործարան ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը ուղղակի վաճառքի ձևով <<Արագածոտնի այգիներ>> ՍՊ ընկերությանը վաճառելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 14․03․2023թ․ N 28-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
6.Համայնքային սեփականություն հանդիսացող տեսանկարահանման սարքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 28․12․2022թ․ N 201-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
8.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 09․12․2022թ․ N 178-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
9.ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
10.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
11.Հողամասերի փոխանակություն կատարելու մասին։
12.Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա, Նոր Երզնկա և Ղազարավան բնակավայրերում փողոցների համարակալման մասին:
13.Գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
14.Հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
15. Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու, կառուցապատման և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
16․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին:


ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ս. Ս Ա Հ Ա Կ Յ Ա Ն




Հասցե` ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․7

Հեռ..` /0232/ 3 - 10 - 26

Վեբ կայք` ashtarak.am

Էլ. փոստ`