Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի ավագանու հերթական նիստի անցկացման վերբերյալ

15.12.2023

Հայտատու` Ակունքի համայնքապետարան
ՏԻՄ օրենքի 63-րդ հոդված,1-ին մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Ակունքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։
Օրակարգային հարցերն են՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 110-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները ու դրույքաչափերը սահմանելու մասին
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի կողմից 2024 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
4․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին,
5․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը,աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին ,
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի «Ակունք համայնքի մանկապարտեզ»համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024թվականի աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
8. Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը և համայնքի սեփականություն ճանաչված գույքը օտարելու մասին,
9.Հողամասերի նպատակային նշանակությունը փոփելու և հասցեավորման օբյեկտների անվանման մասին,
10․Համայնքի ավագանու հերթական նիստ հրավիրելու մասին։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Ակունք բնակավայր, Կենտրոնական խճուղի 72

Հեռ..` 077870825

Էլ. փոստ`