Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ/7828/02/23

16.01.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ/7828/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի Հասմիկ Ամրայի Կարապետյանի՝ Լերմիկ Սուրենի Կարապետյանին (ծնված 02.01.1962 թվականին, հաշվառման և վերջին հայտնի բնակության վայրի հասցեն` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Մարտունի, Վերին Գետաշեն, Ա թղմ., 1 փ., տ. 83/12) մահացած ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի հիմքով` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակվում է հաղորդագրություն` Լերմիկ Սուրենի Կարապետյանին մահացած ճանաչելու պահանջի վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Խնդրվում է բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին 02.01.1962 թվականին ծնված Լերմիկ Սուրենի Կարապետյանի վերաբերյալ հայտնի տեղեկությունները տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18, հեռ. (0264)-2-26-69, էլ. հասցե՝ gegharkunik@court.am):

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԱՂԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` (0262)- 4-48-47

Էլ. փոստ`