Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15–Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.02.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենք հոդված 63




Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2024 թվականի փետրվարի 15-ի հերթական նիստի օրակարգը`

1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հաստատելու մասին,

3)Հայաստանի Հանրապետության սյունիքի մարզի մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,

4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին,

5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին,

6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կարիքների համար սեփականության իրավունքով անշարժ գույքի (բնակարանի) ձեռքբերման գնման գործընթացին համաձայնություն տալու մասին,

7)Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելու մասին,

8)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին,

9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համակցված տարածական պլանավորման փատաթղթերին համապատասխան՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությանը պատկանող տարածքները հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի հանրապետությանը օտարելու մասին,

11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված շինությունը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Անահիտ Ասատուրի Ղազարյանին օտարելու մասին,

12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված շինությունը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Մուրադ Բորիկի Մովսեսյանին օտարելու մասին,

13)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Ռազմիկ Կիճոնի Գինոսյանին օտարելու մասին,

14)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N141-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

15)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N06-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

16)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Վեբ կայք` www.meghri.am

Էլ. փոստ`