Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Լևոն Ամիրխանյան>> ՍՊԸ-ի պարտատերերի ժողով հրավիրելու մասին

27.03.2024

Հայտատու` ,,Լևոն Ամիրխանյան,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արման Սարգսյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 34-րդ հոդված

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 34-րդ, 35-րդ և 75-րդ հոդվածների 1,1 կետի պահանջները, 2024 թ.-ի ապրիլի 10-ին ժ. 16-00-ին հրավիրվում է պարտապան` <<Լևոն Ամիրխանյան>> ՍՊԸ-ի պարտատերերի հերթական ժողովը, որը կ կայանա ք.Երևան Արշակունյաց 5 հասցեի տակ գտնվող, 2-րդ հարկի դահլիճում:
Օրակարգում դրված է ստորև բերված հարցը:
• Լիազորել և թույլատրել <<Լևոն Ամիրխանյան>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին, քաղաքացիական գործերի շրջանակներում հարուցված գործերի, որոնք կապված են «Արարատբանկ» ՓԲԸ-ում գրավադրված բնակարանների հետ, այդ բնակարանների նկատմամբ կնքված նախնական պայմանագրերով քաղաքացիների հետ, կնքելու հաշտության համաձայնագրեր /ըստ ժողովում ներկայացված հաշտության համաձայնագրի նախագծի/:
• Հիմք ընդունելով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1 մասի պահանջները, հաստատել ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված՝ ՙԼևոն Ամիրխանյան՚ ՍՊԸ-ին պատկանող գույքերի վաճառքի ծրագիրը:
Ժողովի մասնակիցները գրանցվում են կառավարչի մոտ, գրանցման թերթիկում ժողովից 15 րոպե առաջ:
Խնդրում եմ ապպահովել լիազորված անձի մասնակցությունը, սնանկության գործընթացին մասնակցելու լիազորագրի և անձնագրի հետ միասին:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 211

Հեռ..` +37498407919

Էլ. փոստ`