Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Սվետլանա Հարությունյանի կողմից բանկում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.05.2015

Հայտատու` Ա/Ձ Սվետլանա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Ա/Ձ Սվետլանա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 1-ին աճուրդը չկայացավ գնորդներ չլինելու պատճառով: Հաջորդ աճուրդը կկայանա 10.06.2015 թ-ին, սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք.երևան, Օթյան 53/2) հինգ առանձին լոտերով` 120.000(մեկ հարյուր քսան( հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 1.սառնարան, մեկնարկային գինը 48.000 ՀՀ դրամ
Լոտ 2. հեռուստացույց, մեկնարկային գինը 12.000 ՀՀ դրամ
Լոտ 3. սեղան վեց աթոռով, մեկնարկային գինը 32.000 ՀՀ դրամ
Լոտ 4. սպասքի պահարան, մեկնարկային գինը 12.000 ՀՀ դրամ
Լոտ 5. բազմոց 2 բազկաթոռով, մեկնարկային գինը 16.000 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 220009250832000 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով::
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ., 43/1տ.

Հեռ..` +374 91 88-99-60