Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիլվա Տեմպիկի Աբրահամյանի պարտավորության դիմաց գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.05.2015

Հայտատու` Սիլվա Տեմպիկի Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.05.2015թ. ժամը 15-ին Սիլվա Տեմպիկի Աբրահամյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 05.06.2015 թ-ին, ժամը 15-ին սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում (հասցե՝ ք. Արմավիր, Հանրապետության 41) կանցկացվի Սիլվա Տեմպիկի Աբրահամյանի վարկի դիմաց որպես վերադարձման ապահովության միջոց գրավադրված անշարժ գույքերի վաճառքն ընդհանուր սակարկությունների միջոցով, մեկ լոտով:
Լոտ 1. ք. Արմավիր, Մաշտոցի փ. 1 նրբ, թիվ 7 հասցեի բնակելի տուն, 199 քմ, 39.6 քմ օժանդակ շինություններով հանդերձ և 0.0596 հա հողամաս, մեկնարկային գինը՝ 5.990.400(հինգ միլիոն ինը հարյուրիննսուն հազար, չորս հարյուր) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության գործով թիվ 2470103213280060 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ., 43/1տ.

Հեռ..` +374 91 88-99-60