Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Միրոյան Տուֆ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի/կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման վերաբերյալ

08.05.2015

Հայտատու` «Միրոյան Տուֆ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. մայիսի 05-ին «Միրոյան Տուֆ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. հունիսի 12-ին, ժամը 13:00-ին ՙՄիրոյան Տուֆ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Գյումրի, Անկախության հր.7/ կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով:Գույքը բաղկացած է երեք խմբերից, որոնք համապատասխանաբար բաղկացած են 24,15 և 26 լոտերից:
Խումբ 1-ինը իրենից ներկայացնում է հանքարդյունաբերության մեջ կիրառվող մեխանիզմներ և սարքավուոմներ /բուլդոզերներ Տ-130 և Տ-170Մ.Գ. մակնիշի, ամբարձիչ ՏՕ-18, կռունկ սլաքավոր ԿՍ-436, քար կտրող մեքենա, ՙՈՒՐԱԼ-33՚, տրանսֆորմատորի ենթակայան 630 կվտ, դիզելային էլեկտրական կցորդներ և այլն/: Խմբում գտնվող մեխանիզմները և սարքավորումները հիմնականում գտնվում են բավարար վիճակում: Խումբը բաղկացած է 24 լոտերից: 1-ին խմբի գույքերի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 26.697.600 ՀՀ դրամ, այդ թվում ԱԱՀ:
Խումբ 2-րդը հիմնականում իրենից ներկլայացնում է տուֆ հանքաքարի կտրման, հղկման հաստոցներից /հաստոցներ ՍՄՌ-18,19,32, երեսապատման սալիկնր կտրող հաստոցներ, անկյուն կտրող հաստոց, դիզելային էլեկտրակայան կցորդ ԳՍՖ-100, խառատային, գայլիկոնային, հորիզոնական և ուղղահայաց ֆրեզ. հաստոցներ և այլն/: Խմբում գտնվող հաստոցները հիմնականում գտնվում են բավարար վիճակում: Խումբը բաղկացած է 15 լոտերից: 2-րդ խմբի գույքերի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 14.601.600 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:
Խումբ 3-րդը իրենից ներկայացնում է խառը ապրանքներ /օֆիսային գույք, երկաթյա պահարաններ, եռակցման ապարատ, զնդան, դազգահ, հեսան և այլն/:Գույքը հիմնականում գտնվում է բավարար վիճակում: Խումբը բաղկացած է 26 լոտերից: 3-րդ խմբի գույքերի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 1.085.040 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ:Լոտացանկը չի տպագրվում մեծածավալ լինելու պատճառով: Վերոնշյալ գույքերը գտնվում են ՀՀ Շիրակի մարզ, գ.Անի կայարան համայնքի վարչական տարածքում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙՄիրոյան Տուֆ՚ ՍՊԸսնանկության գործով կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով՝ ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙՏիգրան Մեծի՚ մասնաճյուղ 2474902072370000 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք.Գյումրի, Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Աղասի Արսենյանին /հեռ.094 400 377/:

Հասցե` ք. Երևան, Վարդաշեն 5փ., 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`