Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տիգրան Սարգսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

08.05.2015

Հայտատու` Տիգրան Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.05.2015թ-ին հայտարարված Տիգրան Սարգսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 02.06.2015թ-ին ժամը 12.00-ին Տիգրան Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեի նստավայրում կանցկացվի դատարանի 13.10.2014թ որոշմամբ թույլատրված Տիգրան Սարգսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 10% իջեցված գնով, մեկ լոտով.
ԼՈՏ 1. 66,81քմ ներքին մակերեսով երեք սենյականոց բնակարան հինգ հարկանի բնակելի շենքի 4-րդ հարկում` Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Հոկտեմբերյան խճուղի 2-րդ նրբանցք, 2-րդ շենքի թիվ 26 հասցեում: Տան հիմքը` երկաթբետոնյա ժապավենային, պատերը` ե/բ սալ, առաստաղի բարձրությունը` 2,7մ, տան բոլոր դռները և պատուհանները` փայտյա, հատակը փայտյա մանրահատակ: Սանհանգույցը և լոգարանը` հնաոճ սալիկապատ, պատերը` ներկանյութ: Տան ներքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր ապրանքային վիճակում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Տիգրան Սարգսյանին /վկայական թիվ 1352934, տրվ. 30.07.2001թ/: Մեկնարկային գինը` 933.008 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Տիգրան Սարգսյանի սնանկության գործով թիվ 2477603280850060 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`