Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

08.05.2015

Հայտատու` «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.05.2015թ-ին հայտարարված «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 02.06.2015թ-ին ժամը 11.30-ին «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեի նստավայրում կանցկացվի դատարանի 13.10.2014թ որոշմամբ թույլատրված «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 10% իջեցված գներով` հետևյալ լոտերով.
ԼՈՏ 1. «Կամազ 5320» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, 1985թ արտադրության, թափքի տեսակը` կողավոր, շարժիչի համարը` 713421, հենասարքի համարը` 204473, գույնը` գորշ, պատհամարանիշը` 30 ՏԼ 669, արտաքուստ բարվոք, տեխնիկապես անսարք, ոչ աշխատանքային վիճակում /խափանված է շարժիչը/, անվադողերը կիսամաշ, բացակայում է մարտկոցը: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աիդա Պետրոսյանին և «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 1.223.389 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. «Զիլ 130 VI» մակնիշի բեռնատար ավտոմեքենա /առանց կցորդիչի/, 1991թ արտադրության, թափքի տեսակը` թամբային քարշակ, շարժիչի համարը` 757324 YAMZ 236, գույնը` կապույտ, պատհամարանիշը` 30 ՏՕ 269, արտաքուստ բարվոք, տեխնիկապես սարքին վիճակում է, ունի մասնակի վերանորոգման կարիք, շարժիչի բլոկը` զոդված, անվադողերը` կիսամաշ, բացակայում է մարտկոցը: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մանուկ Պետրոսյանին և «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 76.232 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. «ODAZ 885» մակնիշի կիսակցորդ, 1986թ արտադրության, թափքի տեսակը` կողավոր, գույնը` կանաչ, պետհամարանիշը` 01 Լ 533, արտաքուստ բարվոք, տեխնիկապես սարքին վիճակում է, անվադողերը` կիսամաշ են, բացակայում են եզրային երկու բորտերը: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աիդա Պետրոսյանին և «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 338.635 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. Երեսապատման սալիկների արտադրության համար թմբուկավոր լրիվ ավտոմատացված ինքնաշեն հոսքագիծ` ժամում 24քմ թողարկմամբ: Օգտագործված, լավ վիճակում է: Մեկնարկային գինը` 4.941.765 ՀՀ դրամ:
ԼՈՏ 5. Միջնորմային պատերի սեպաձև փականներով սալիկների արտադրության ինքնաշեն հոսքագիծ: Օգտագործված, լավ վիճակում է: Մեկնարկային գինը` 3.529.832 ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. Սալիկների արտադրության մեջ օգտագործվող ներկանյութ, ընդհանուր քանակը` 2 /երկու/ տոննա: Մեկ կիլոգրամի մեկնարկային գինը` 1640 ՀՀ դրամ , ընդհանուր` 1.411.934 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված «Գիտարտադրական տնաշեն» ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 2477604351120000 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`