Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սիթի Քեբ» ՍՊԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

08.05.2015

Հայտատու` «Սիթի Քեբ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.05.2015թ-ին հայտարարված «Սիթի Քեբ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 02.06.2015թ-ին ժամը 11.00-ին «Սիթի Քեբ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում կանցկացվի «Սիթի Քեբ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 10% իջեցված գներով` երկու լոտով.
ԼՈՏ 1. Մարդատար ավտոմեքենա «FORD CROWN VICTORIA» մակնիշի, 1994թ արտադրության, շարժիչի համարը` անընթեռնելի, նույնականացման համարը` անընթեռնելի, գույնը սպիտակ, թափքի տեսակը` սեդան,, պետհամարանիշը` 676 ՏՕ 61, արտաքինից առկա են բավականաչափ մեծ թվով վնասված, քերված մասեր, տեխնիկապես` վատթար և անբավարար ապրանքային վիճակում /անսարք է շարժիչը/, անվադողերը` շահագործման ոչ պիտանի, բացակայում է մարտկոցը: Բացակայում են նաև մեքենայի բանալին ու բոլոր փաստաթղթերը: Մեկնարկային գինը` 105.658 դրամ:
ԼՈՏ 2. Մարդատար ավտոմեքենա «FORD CROWN VICTORIA» մակնիշի, 1994թ արտադրության, շարժիչի համարը` անընթեռնելի, նույնականացման համարը` անընթեռնելի, գույնը սպիտակ, թափքի տեսակը` սեդան,, պետհամարանիշը` 677 ՏՕ 61, արտաքինից առկա են բավականաչափ մեծ թվով վնասված, քերված մասեր, տեխնիկապես` վատթար և անբավարար ապրանքային վիճակում /անսարք է շարժիչը/, անվադողերը` շահագործման ոչ պիտանի, բացակայում է մարտկոցը: Բացակայում են նաև մեքենայի բանալին ու բոլոր փաստաթղթերը: Մեկնարկային գինը` 105.658 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 դեպոզիտ հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, 094 348664:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`