Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վազգեն Պապիկյան» ՍՊԸ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.05.2015

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն կրկնաճուրդ-վաճառքի
կազմակերպման և անցկացման մասին
2015թ.-ի հունիսի 10-ին ժամը 13:30-ին <<Վազգեն Պապիկյան>>ՍՊԸ –ի սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 2 նրբ. 10 հասցեի շենքում կանցկացվի <<Վազգեն Պապիկյան>>ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գրավադրված անշարժ գույքի (գ, Կուրթան, գրանցման վկ. N 1024494) բաց դասական եղանակով կրկնաճուրդ 1 լոտով: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Կրկնաճուրդի մեկնրակային գինը մնում է նույնը առանց նվազեցնելու 2211840 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ-ն:
Լոտ 1- մեկնարկային գինը 2211840 դրամ, բնակելի տուն 211.4 քմ. նորմալ վիճակ. հող. 0241 հա
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձմագրի պատճեն, իսկ իրվաբանական անձի և անհատ ձեռնարկատերերի համար՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, կրկնաճուրդի մասնակցության վճարի և նախավճարի (Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5% ) վճարումը հաստատող փաստաթղթեր: Կրկնաժուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստբանկ/հհ 2471707604630000/ մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 2նրբ. 10 հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9:00-ից մինչև 18:00-ն կարող են դիմել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան / Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 2 նրբ. 10 հասցե / ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր ՀՀ Լոռու մարզ, գ. Կուրթան կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեով, հեռ. 091735824:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Հակոբյան
 

Հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Աբովյան 9

Հեռ..` +374 91735824