Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Զինա Թորոսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.05.2015

Հայտատու` Զինա Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. Մայիսի 21-ին հայտարարված Զինա Թորոսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2015թ. Հունիսի 17-ին ժամը 13–ին Զինա Թորոսյանիի սնանկության գործով կառավարչի կողմից Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում / Երևան, Հ. Ներսիսյան 10/ կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Աճուրդի է ներկայացվում` Ֆոլկսվագեն Պասսատ -2.8 մակնիշի, 2001թ. արտադրության ավտոմեքենա, մեկնարկային գինը` 1.296.000 ՀՀ դրամ։ Գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և գույքահարկի պարտքերի վճարման պարտավորությունները:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող
փաստաթղթերի պատճեները: բ /Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստա-թղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատաս-խանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապա-նի սնանկության հատուկ հաշվին/Հայբիզնեսբանկ 11500939658700/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառ-յալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյ-թուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առա-վել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ ինֆորմացիա ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են ներկայանալ Արշակունյաց 5 սկսած 2015թ. հունիսի 1 - ից: Սնանկության գործով կառավարիչ Հ. Ղամբարյան 094. 435 635, 093 25 25 01

Հասցե` ք. Երևան, Չարենցի 4-22

Հեռ..` +374 94 435 635

Էլ. փոստ`