Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նոր շենք» ԲՇՈԱԿ-ի գույքի աճուրդ-վաճառքիի կազմակերպման և անցկացման մասին

25.05.2015

Հայտատու` «Նոր Շենք» ԲՇՈԱԿ սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. Մայիսի 20 -ին հայտարարված «Նոր շենք» ԲՇՈԱԿ-ի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2015թ. Հունիսի 16 -ին ժամը 15–ին «Նոր շենք» ԲՇՈԱԿ-ի սնանկության գործով կառավարչի կողմից Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում / Երևան, Օտյան 53/2 / կանցկացվի «Նոր շենք» ԲՇՈԱԿ - ի պարտավորություների համար գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 5 ք.Երևան Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 54 ոչ բնակելի տարածքը 25.920.000 ՀՀ դրամ
Լոտ 6 ք.Երևան Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 57 ոչ բնակելի տարածքը 177.120.000 ՀՀ դրամ
Լոտ 8 ք.Երևան Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 16 ավտոկայանատեղին 5.040.000 ՀՀ դրամ
Գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և գույքահարկի պարտքերի վճարման պարտավորու-թյունները: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձ-նագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: բ / Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկ. հատուկ հաշվին /Արդշինինվեստբանկ Էրեբունի մաս-նաճյուղ հ/հ 2472302618410020/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցան-կացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նա-խորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդ-հանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մաս-նակիցը: Գույքի մասին այլ ինֆորմացիա ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են ներկայանալ Արշակունյաց 5 սկսած 2015թ. Մայիսի 27- ից:

Հասցե` ք. Երևան, Չարենցի 4-22

Հեռ..` +374 94 435 635

Էլ. փոստ`