Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի դասական աճուրդ-վաճառքի մասին

16.06.2015

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճնի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքային համայնքում 2015թ. Հուլիսի 17-ին ժամը 11-00-ին քաղաքապետարանի շենքում կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վաճառք դասական աճուրդի եղանակով: Վաճառքի է ներկայացվում Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 8/31 հասցեում 07-006-0012-0021 կոդի տակ գտնվող բնակավայրի նպատակային նշանակության (կատեգորիայի), հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0398 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանվում է 2940 դրամ, որը 398 քմ-ի համար կազմում է 1 170 120 դրամ: Մեկ քայլի չափը սահմանված է հողամասի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով: Հողամասը հարթ է, չկառուցապատված, չի գտնվում ստորգետնյա և վերգետնյա կոմունիկացիոն համակարգերի տարածքում:Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Հայտերի ընդունումը դադարեցվում է 2015 թ. Հուլիսի 10-ին ժամը 18.00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նոր Հաճնի քաղաքապետարան (Տոռոզյան-7), հեռախոս 0224-4-25-50:
Նոր Հաճնի քաղաքապետարան

Հասցե` ք. Նոր Հաճն, Տոռոզյան փողոց, շենք 7

Հեռ..` +374 224 42550

Էլ. փոստ`