Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արշալույս Ալիխանյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.06.2015

Հայտատու` ԱՁ Արշալույս Ալիխանյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

2015 թ-ի հունիսի 10-ին, ժամը 13.00-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Իջևան, Նալբանդյան 1/1) ԱՁ Արշալույս Ալիխանյանի սնանկության վարույթով հայտարարված աճուրդ-վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
Սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյանի կողմից 03.07.2015թ.-ին, ժամը 13.00-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Իջևան, Նալբանդյան 1/1) հայտարարվում է ԱՁ Արշալույս Ալիխանյանի սնանկության վարույթով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառքը` 2 /երկու/ լոտով, ընդամենը 23 670 000 /քսաներեք միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը իրենցից ներկայացնում են`
ԼՈՏ 1- Գտնվում է ՀՀ, ք.Դիլիջան, Կալինինի 239, բն 5 հասցեում: 2 սենյականոց բնակարանը 5 հարկանի քարե շենքի առաջին հարկում է տեղակայված: Ընդհանուր մակերեսը 65,9 քմ է,: Պետական վիճակ է: Բնակարանի շուկայական արժեքը կազմում է 9 000 000 /ինը միլիոն/ ՀՀ դրամ (նախնական շուկայական արժեքը կազմել է 10 000 000 ՀՀ դրամ):
ԼՈՏ 2- Գտնվում է ՀՀ, ք.Դիլիջան, Կալինինի 2-րդ նրբ. 9 հասցեում: 1 հարկանի, 143,2քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն է: Ունի նկուղ, 1140քմ հողամաս, 14քմ մառան, 26,3 քմ գոմ, 8,9 քմ ավտոտնակ, 8,9 քմ տնտեսական պահեստ: Շինություններն ունեն վերանորոգման կարիք: Տան շուկայական արժեքը կազմում է
14 670 000 /տասնչորս միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ (նախնական շուկայական արժեքը կազմել է 16 300 000 ՀՀ դրամ):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Իջևան, Նալբանդյան 1/1) մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Իջևան, Նալբանդյան 1/1) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` Ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 46-41-55

Էլ. փոստ`