Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Մարտիրոսյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.06.2015

Հայտատու` Աշոտ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.06.2015թ-ին, Աշոտ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից կազմակերպված գույքի աճուրդ վաճառքը չկայացավ` հայտ չլինելու պատճառով:

07.07.2015թ-ին ժամը 16-00-ին Աշոտ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 24/1) կանցկացվի Աշոտ Մարտիրոսյանի գույքի կրկնաճուրդ վաճառքը` բաց դասաական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1. Աշոտ Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող <ՎԱԶ 21214> մակնիշի, 05 ՏՕ 704 պետական համարանիշի, 2005թ-ին թողարկված ավտոմեքենա` միջին տեխնիկական վիճակում: Լոտ 1-ի մեկնարկային գինը 1 003 833 (մեկ միլիոն երեք հազար ութ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկ ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված Աշոտ Մարտիրոսյանի սնանկության 2473602556880000 հատուկ հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16-00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան, Արշակունյաց 24/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12:00-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, այցելել ք. Երևան, Գ. Նժդեհի 34 կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով::

Հասցե` ք. Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`